Օտարերկրացի բժիշկների ինտեգրումը Գերմանիայում
Բժշկական մասնագիտացված քննություն
Գերմանիան մեկ երկիր է, բայց բաղկացած է 16 միմյանցից բավական տարբեր նահանգներից։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր Բժշական խորհուրդն ու բժշկական կառույցը։ 2017 թվականի հունվարից բոլոր բժիշկները աշխատանքի թույլտվություն ստանալու համար, պետք է հանձնեն այսպես կոչված բժշկական մասնագիտացված քննությունը և ստանան համապատասխան թույտվություն։ Այդ քննությունը անց է կացվում բացառապես յուրաքանչյուր նահանգի բժշկական խորհրդի կողմից։ Քննական պահանջվող լեզվի մակարդակն է C1 (Բժկական գերմաներեն)։ Որոշ նահանգներում քննությունը առավել հեշտ է, որոշներում առավել բարդ։ Մեր Europework-ի թիմը ճշգրիտ տիրապետում է, թե որ նահանգում է բժշկական քննությունն առավել բարդ։
Քո նախապատրաստումը Բժշկական մասնագիտական քննությանը հետևյալ ընթացքն է ենթադրում. դու գալիս ես B2 սերտիֆիկատով Գերմանիա և պարտադիր կերպով մասնակցում ես ինտենսիվ լեզվի դասընթացի, մինչ ձեռք ես բերում գերմաներենի C1 մակարդակ։ Սովորաբար դա տևում է երկու ամիս։ Ունենալով գերմաներենի C1 մակարդակին համապատասխանող գիտելիքներ, դու կարող ես մասնակցել «Գերմաներեն բժիշկների համար» դասընթացին, որը սովորաբար տևում է մեկ ամիս և նախապատրաստում է Բժշկական մասնագիտացված քննությանը։ Այս փուլում առկա են մի քանի կարևորվում է հետևյալ նախապայմանը.
բոլոր փաստաթղթերը պետք է նախապես ներկայացված լինեն տվյալ նահանգի բժշկական կառույց։ Միայն այդ պարագայում է հնարավոր ստանալ հրավեր և մասնակցել բժկական քննությանը։
- Voraussetzung ist, dass alle Dokumente schon vorher vollständig bei der Gesundheitsbehörde eingereicht sind. Erst dann kannst du eine Einladung zur Fachsprachenprüfung von der Ärztekammer erhalten.
Unterschiede zwischen der Ärztekammer und der Gesundheitsbehörde
Բժշկական կառույցն է պատասխանատու աշխատանքային թույլտվության և ապրոբացիոն փաստաթղթերի հանձման համար:
Բժշկական խորհուրդն է որոշում, թե քանի տարվա արտասահմանում աշխատած փորձն է փաստացիորեն ճանաչվում Գերմանիայում։
Բժշկական խորհուրդն է ընդունում մասնագիտական քննությունը։
Այն պահից սկսած, երբ դու որպես բժիշկ պաշտոնապես աշխատատում ես Գերմանիայում, պարտադիր կերպով դառնում ես տվյալ հողի բժշկական խորհրդի անդամ։
Ոչ Եվրոմիության տարածաշրջանի բժիշկներին Europework-ը կարող է աջակցել բոլոր քննական գործընթացներում։
Այն բժիշկները, ովքեր իրենց բժշկական կրթությունը ստացել են ԵՄ տարածքից դուրս, ստանում են նախապես աշխատանքային թույտվություն, որը ուժի մեջ է երեք տարի և կապված է միայն մեկ հողի հետ։ Երբեմն, կախված հողից, աշխատանքային թույտվությունը վերաբերում է մեկ որոշակի հիվանդանոցի կամ կլինիկայի։ Այդ երեք տարիների ընթացքում Ձեր «ոչ եվրոպական» աշխատանքային և կրթական ուղին գերմանական տվյալ բժշկական կառույցի կողմից վավերացվում է։ Այդ փաստաթուղթը անվանում են Համարժեքության կամ Դեֆիցիտ քննություն։ Եվ երբ Դուք ստանում եք այդ փաստաթուղթը, ստանում եք նաև անմիջապես ապրոբացիան։
Եթե ձեր գիտելիքների ստուգման գործընթացում Ձեր գիտելիքները չեն համարվում գերմանականին համարժեք, ապա դուք ստիպված եք լինում հանձնել մասնագիտական քննություն։ Բանավոր այդ քննությունը տևում է 90 րոպե և ընդունվում է երեք պրոֆեսորների կողմից։ Քննությունը ներառում է հարցեր խիրուրգիայի, ընդհանուր բժշկության և մեկ ընտրովի նեղ մասնագիտացման ոլորտներից։ Այդուամենայնիվ, բավական տարբեր է այդ քննությունը բարդության առումով տարբեր հողերում։ Մեր տարիների հաջող փորձը Europework-ին թույլ է տալիս առավել ճշգրիտ կողմնորոշել, թե որ հողում ինչ բարդության քննություն է Ձեզ սպասվում և թե Դուք որտեղ ունեք առավել մեծ շանսեր հաջողելու։ Երբեմն նույնիսկ մեր ուղղորդմամբ կարիք չի լինում հանձնել մասնագիտական քննությունը, իհարկե հաշվի առնելով տվյալ հողի սպեցիֆիկան։ Մենք օգնում ենք ճիշտ գնահատել Ձեր հնարավորությունները տվյալ հողում և տվյալ բժշկական կառույցում։
Die Approbation für ausländische europäische Ärzte:
Alle Ärzte, die ihr Studium in der europäischen Union abgeschlossen haben, werden direkt approbiert, sobald sie die Fachsprachenprüfung bestanden haben. Diese Approbation ist permanent und bundesweit anerkannt, außerdem werden Facharztweiterbildungen innerhalb der EU anerkannt.
Lebenslauf
Դուք ունեք առաջին տպավորություն թողնելու միայն մեկ հնարավորություն
Մոտիվացիոն նամակը առժանահավատ նկարագրությունն է քո անձնական պատճառների, թե ինչու ես ցանկանում աշխատել տվյալ բնագավառում և ինչով ես մինչ այդ զբաղված եղել։
Լուսանկարը պիտի լինի ակտուալ։ Ցանկալի է ժպտալ և կրել կոկիկ պրոֆեսիոնալ հագուստ։ Տղամարդկանց պարագայում իհարկե փողկապ։
Անձնական տվյալներ, ինչպիսիք են. Անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, սեռ, ընտանեկան կարգավիճակ։
Համալսարանական կրթություն. Համալսարանի անվանում և ուսումնառության տարիները (օր, ամիս, տարի)։
Մասնագիտական գործունեություն. աշխատավայրեր, թրեյնինգներ, պրակտիկա (օր, ամիս, տարի)։
Լեզուների իմացություն և տիրապետած մակարդակի նշում (A1-C2)։
Առանց հապավումների, ամբողջական նախադասություններով։
Վիրահատությունների կատալոգ անեսթեզիոլոգների և վիրաբույժների համար։
Եթե բոլոր կետերն ամբողջական են ապա կարող ես ուղարկել քո տվյալները
info@europework.euհասցեով։

Lebenslauf.doc