Information

Տեղեկություն կրտսեր բժիշկների եւ բժշկական մասնագետների

(Ոչ ԵՄ բժիշկներ): Մենք առաջին անգամ աջակցել ձեզ տրամադրելով հրավիրատոմսեր նամակներ ստանալու նպատակով անհրաժեշտ

Գերմանական ուսուցման համակարգն ամբողջովին տարբերվում է մյուսներից, ինչպես օրինակ՝ իտալական կամ ֆրանսիական ուսուցման համակարգերից:

Գերմանիայում ոչ միայն համալսարանական հիվանդանոցներին է թույլ տրվում իրենց պրակտիկանտներին վերապատրաստել որպես բժիշկ-մասնագետների, այլ նաև ընդհանուր հիվանդանոցներին: Այնպես որ, ընդհանուր հիվանդանոցների բոլոր բաժինների ղեկավարներին նույնպես թույլատրվում է իրենց պրակտիկանտներին վերապատրաստել որպես բժիշկ-մասնագետների:

Խնդրում ենք Ձեզ տեղեկանալ այդ մասնագետների վերապատրաստման մասին մեր էլեկտրոնային կայքում:

Europework-ը տրամադրում է աջակցություն եվրոպացի և ոչ եվրոպացի պրակտիկանտներին և բժիշկ-մասնագետներին:

Մենք տրամադրում ենք ամբողջական աջակցություն՝ ներկայացնելով Ձեզ կլինիկաներին և հիվանդանոցներին: Ընդ որում՝ մենք Ձեզ օգնում ենք հետևյալ հարցերում․

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

(ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ) ՀԱՄԱՐ)․ մենք օգնում ենք դիմում ներկայացնելու հարցում, որպեսզի Դուք կարողանաք պրակտիկա անցնել Գերմանիայում

 

ՎԻԶԱ (ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ)

ոչ ԵՄ բժիշկների համար․ սկզբում մենք Ձեզ օգնում ենք հրավեր-նամակի հարցում, որպեսզի Ձեզ տրվի անհրաժեշտ վիզան

 

ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ

պրոֆեսիոնալ լեզվի դպրոցների հետ համագործակցության միջոցով մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ լեզվի դասընթացներ

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

մենք տրամադրում ենք հատուկ ուսուցիչ, ով կպատրաստի Ձեզ հարցազրույցին

 

ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

մենք տրամադրում ենք սենյակներ առանձին սանհանգույցով և ցնցուղով

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ (ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ) ՀԱՄԱՐ)

Մենք կօգնենք Ձեզ ներկայացնել դիմում-հայտ (գերմանական բժշկական արտոնագրի (լիցենզիայի) համար), որպեսզի Դուք կարողանաք Գերմանիայում զբաղվել բժշկությամբ: Ոմանց համար Գերմանիան դա մի երկիր է, բայց դա չէ ամբողջ ճշմարտությունը: Գերմանիան բաղկացած է 16 մարզերից, և սրանք բոլորն ունեն իրենց սեփական կանոնները և, հետևաբար, նաև իրենց սեփական պահանջները: Օգտվելով մեր տարիների փորձից՝ մենք կարող ենք ուղեկցել Ձեզ մարզեր, որտեղ Դուք հեշտությամբ կստանաք Ձեր գերմանական բժշկական արտոնագիրը: Սա հիմնականում կախված է Ձեր քաղաքացիությունից և նրանից, թե որտեղ եք հաճախել բժշկական համալսարանը:

ՎԻԶԱ

Գերմանիա այցելելու համար, որպես ոչ ԵՄ քաղաքացի, Ձեզ հարկավոր է վիզա:
Եթե Դուք Գերմանիայում սկսում եք գերմաներեն լեզվի դասընթաց, ապա Ձեզ հարկավոր է ուսանողական վիզա: Հետագայում, լեզվի դասընթացն ավարտելուց հետո, եթե Ձեզ համար աշխատատեղ գտնվի, ապա հայրենիք վերադառնալու անհրաժեշտություն չի լինի:
Մենք կարող ենք Գերմանիայում Ձեր ուսանողական վիզան փոխել աշխատանքային վիզայով:

ԵՄ քաղաքացիներին Գերմանիայի համար վիզա հարկավոր չէ, քանի որ նրանք կարող են ճանապարհորդել ամենուր՝ Եվրոպայի տարածքում, բայց Դուք, ինքներդ, պետք է գրանցվեք քաղաքի գրանցման գրասենյակում:

Համաձայն 01.08.2012թ․ վիզայի մասին նոր կանոնակարգերի (Blue Card)՝ Դուք, առաջին հերթին, ստանում եք ժամանակավոր Blue Card՝ նախատեսված 22 ամսվա համար: Այդ ժամանակահատվածից հետո Դուք կարող եք արդեն պահանջել մշտական վիզա:

ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Որպեսզի ստանաք ճիշտ տեղեկատվություն, շատ կարևոր է զրույցը Ձեր հիվանդների հետ՝ Ձեր մասնագիտությամբ հիմնական խնդրին հասնելու համար, մասնավորապես՝ Ձեր հիվանդի ապաքինմանը:
Հետևաբար անհրաժեշտ է նաև, որպեսզի կարողանաք «լսել ու լսել գծերի միջև»:

Սա մեկն է այն հիմնական պատճառներից, թե ինչու Դուք պետք է սովորեք գերմաներեն Գերմանիայում:

Սկսած 2016թ․ հունվարի 1-ից՝ Դուք պետք է ներկայացնեք գերմաներեն լեզվի C1 մակարդակի դիպլոմ, որպեսզի ստանաք Ձեր լիցենզիան՝ Գերմանիայում բժշկությամբ զբաղվելու համար: Բացի այդ, Գերմանիայի յուրաքանչյուր մարզում , «Բժիշկների պալատը» կազմակերպում է, այսպես կոչված՝ «Հիվանդների միջև կապ» թեստը:

Այդ բանավոր քննությունը ստուգում է Ձեր հաղորդակցման հմտությունները C1 մակարդակով: Գերմանիայում կան լեզվի շատ դպրոցներ, սակայն դրանցից միայն մի քանիսն են պրոֆեսիոնալ: Մեր երկարամյա փորձից հետո մենք համագործակցում ենք միայն իսկական պրոֆեսիոնալ ուսուցմամբ դպրոցների հետ: Վերջիններս ի վիճակի են կրթելու մեր բժիշկներին այնպես, որ նրանք ինտեգրվեն ոչ միայն գերմանական հասարակության, այլ նաև ավելի քան կարևոր գերմանական հիվանդանոցներում:

Պետք է տեղյակ լինել, որ միայն ALTE-ի (Եվրոպայում լեզվի թեստերների ասոցիացիա) անդամներն են լեզվի պրոֆեսիոնալ ուսուցմամբ դպրոցներ: Չնայած որ կան լեզվի շատ դպրոցներ, որոնք կոչվում են օրինակ՝ «Գերմաներեն լեզվի ակադեմիա» կամ նման մի բան, դա դեռ չի նշանակում, որ նրանք էլ են պրոֆեսիոնալ:
Միայն եթե նրանք պատկանում են ALTE-ին, կարող եք վստահ լինել, որ պրոֆեսիոնալ են:

Աշխատանքային հարցազրույց

Մինչ Ձեր՝ գերմանական հիվանդանոցներում հարցազրույցներ տալը, գերմանացի մի ուսուցիչ հատուկ կպատրաստի Ձեզ այդ հարցազրույցներին: Նա հստակ գիտի, թե ինչ հարցեր կտան Ձեզ բաժանմունքը, բաժնի վարիչը և աշխատակազմի ղեկավարը: Այս չափազանց կարևոր հարցազրույցի համար նա կօգնի Ձեզ ոչ միայն Ձեր՝ գերմաներեն լեզվի հմտություններում, այլ նաև դրանով հանդես գալ համոզիչ ու վստահ:

ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Երբ Դուք ժամանում եք Գերմանիա՝ լեզվի դպրոց, մենք առաջարկում ենք լավ կացարան առանձին լոգարանով և սանհանգույցով: Եթե Դուք աշխատանք եք գտնում գերմանական հիվանդանոցում, հաճախ հիվանդանոցներն են նոր բժիշկներին ապահովում կացարանով: Եթե ոչ, ապա մենք աջակցում ենք Ձեզ հարմար բնակարան գտնելու հարցում: Փոքր քաղաքներում կացարանները բավականին էժան են (մոտ 7 եվրո/մ²): Մեծ քաղաքներում, ինչպիսիք են Մյունխենը կամ Բեռլինը, վարձակալության գինը կարող է կազմել մինչև 30-40 եվրո/մ ²:.

Վարձատրություն և աշխատանքային պայմանագիր

Գերմանական բժիշկ-մասնագետի կրթությունը վճարովի ուսուցում է:

Սկսնակ բժշկի վարձատրությունը կազմում է ամսեկան 2400 եվրո (պահումներով):
Սկսնակ բժիշկ-մասնագետի աշխատավարձը կազմում է ամսեկան 3200 եվրո (պահումներով):
Ընդ որում՝ դրանում ընդգրկված չեն հանգստյան օրերի և գիշերային աշխատանքը (հերթափոխը): Այդ հերթափոխները կարժենան հավելյալ մոտ 600 եվրո:

Նորմալ շաբաթը բաղկացած է 40-ից մինչև 42 աշխատանքային ժամից, որոնք արձանագրված են էլեկտոնային եղանակով:

Արտաժամյա աշխատանքը վճարվում է կամ կարող է հաշվվել որպես արձակուրդային:

Գերմանիայում վարձատրությունը մեծ մասամբ նույնն է: Սակայն կան փոքր տարբերություններ պետական և մասնավոր հիվանդանոցների միջև:

6-ամսյա փորձաշրջանից հետո Դուք կստանաք մշտական պայմանագիր: